Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է Հյուսիսային պողոտայի մոտ կայանատեղիի համար անցման պատնեշին

Blog Image

Այսօր՝ մարտի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում բախվել է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ հեծանիվի քաղաքային կայանատեղիի համար նախատեսված անցման վայրի պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իսպիր Աղաջանյանն ու Հակոբ Նազարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Send