Բժիշկ Ալեքսանդրա Ֆիլեւան զգուշացրել է վիտամին D-ի անվերահսկելի ընդունման վտանգների մասին։
«Չնայած վիտամին D-ն համարվում է համեմատաբար անվտանգ, ինքնուրույն և առանց հսկողության բարձր դեղաչափեր ընդունելը կարող է վտանգավոր լինել», - ասել է նա «ՌԻԱՄՕ»-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ չափից մեծ դոզայի ախտանիշներից են սրտխառնոցը, ախորժակի կորուստը, թուլությունը, հոգնածությունը և ծարավի ուժեղացումը։
Բժիշկը նաև նշել է, որ արյան մեջ կալցիումի մակարդակը կարող է բարձրանալ։

Русский