Դիլիջանում ավարտվել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն փոխնախարար Վահան Կոստանյանը։
Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցիչ։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունները և մարդասիրական հարցերը։

Русский