Թեհրանը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ, եթե ճնշում կամ վերջնագիր չլինեն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Նրա խոսքով՝ Իրանը չի կարծում, որ Վաշինգտոնը պատրաստ է «արդար և ազնիվ» բանակցությունների, բայց եթե մոտեցումը փոխվի, Թեհրանը մտադիր է լրջորեն քննարկել այս հնարավորությունը։
Արաղչին զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն կրկին փորձի օգտագործել ռազմական տարբերակը, Իրանը պատրաստ է պատասխանել։

Русский