Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան Քաղաքականություն

Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման

Blog Image

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը  դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,  Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Դաշնակցական Դավիթ Իշխանյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Ադրբեջանի օրենսդրության համաձայն, եթե դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու պահին մեղադրյալի 65-ամյակը լրացել է, նա չի կարող դատապարտվել ցմահ ազատազրկման։

Նրանց դեմ շինծու գործը ներառում է մեղադրանքների լայն շրջանակ, այդ թվում՝ «ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ցեղասպանություն և իշխանության զավթում»։ Բաքվում պահվող հայ գերիների դեմ շինծու դատավարությունը սկսվել էր 2025 թվականի հունվարի 17-ին։ Դեկտեմբերի 26-ին «դատավորների» կազմը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Send