Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Ժամանց ՍՊՈՐՏ

Եվգենի Պլյուշչենկոյի որդին կմրցի Ադրբեջանի դրոշի ներքո

Blog Image

Ռուս գեղասահորդ Ալեքսանդր Պլյուշչենկոն կներկայացնի Ադրբեջանի ազգային հավաքականը միջազգային մակարդակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան (FFKR) այսօր՝ մայիսի 21-ին, կայացած կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում ազատ է արձակել Պլյուշչենկո կրտսերին։

Ալեքսանդր Պլյուշչենկոն 13 տարեկան է։ Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ նա իրավունք կունենա ներկայացնելու Ադրբեջանը միջազգային մրցումներում։ Դրա համար նա պարզապես պետք է Միջազգային չմշկասահքի միությունից (ISU) ստանա հատուկ փաստաթուղթ, որը նրան դա անելու իրավունք է տալիս։

 

Send