Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում ինքնաթիռ է կործանվել։

Օդաչուն կարողացել է կատապուլտվել վթարից առաջ։ Տեղի բնակիչները հայտնել են, որ երկնքում պարաշյուտ են տեսել։ Ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել է դաշտերի վրայով նախքան վթարի ենթարկվելը։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ​​ուսումնամարտական ինքնաթիռի վթարի մասին։ «Օդաչուն կատապուլտվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել անմարդաբնակ տարածքում. գետնին վնասներ չեն եղել», - հայտնել է նախարարությունը։

Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Send