ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ կապված երեք տարբերակ ունի՝ հաջող գործարք, շրջափակման շարունակություն կամ ռազմական գործողություններ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC-ին տված հարցազրույցում։
«Մենք ուզում ենք ցանկացած բան, որը կհանգեցնի Իրանի միջուկային ծրագրի ավարտին», - հավելել է Նեթանյահուն։
Հրեական պետության վարչապետը հերքել է այն տեղեկությունները, որ հանդիպման ժամանակ ինքը խնդրել է Թրամփին վերսկսել Իրանի դեմ հարվածները։ «Դա կարիկատուրա է, ծաղրանկարային պատկեր։ Դա ճիշտ չէ։ Մենք իրականում վերլուծել ենք բոլոր երեք տարբերակները, և կարծում եմ, որ դա արել ենք բացահայտ, որպես ընկերներ և դաշնակիցներ, և որոշումը նրանն է», - բացատրել է Իսրայելի առաջնորդը։

Русский