Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։
Վարշավայում կայցելի Թագավորական ամրոց-թանգարան, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ նախատեսված է հանդիպում լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Պաշտոնական այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։
Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։
ՀՀ կառավարություն

Русский