Բռնազավթված Արցախի Ակնայի (Աղդամի) շրջանի տարածքում երեքշաբթի օրվանից խոշոր հրդեհ է մոլեգնում։
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ այն արդեն ընդգրկել է մոտ 4 բնակավայր։
Մարման աշխատանքները բարդանում են նրանով, որ հրդեհն ընդգրկել է տարածքներ, որտեղ «պահպանվում է ականային վտանգը»։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ որոշ հատվածներում լսվում են հողի մեջ մնացած զինամթերքի պայթյուններ։ Փրկարար և հակահրդեհային ծառայությունները շարունակում են հրդեհի վերացման աշխատանքները։

Русский