Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ստամբուլի նախկին ղեկավար Իմամօղլուին սպառնում է մինչև 2352 տարվա ազատազրկում

Blog Image

Ստամբուլի Բարձրագույն քրեական դատարանը ընդունել է նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ առաջադրված մեղադրանքը, հայտնել է TRT-ն։ 

Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի գործով ներգրավված են ավելի քան 400 կասկածյալներ, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Իմամօղլուն։ Նրանցից 105-ը կալանավորված են։ Հետաքննությունը վերաբերում է «Իմամօղլուի կողմից ստեղծված շահույթ հետապնդող հանցավոր կազմակերպության» գործունեությանը։

Իմամօղլուին սպառնում է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում մեղսագրվող 142 հանցագործությունների համար։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա մեղադրում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառակերության, փողերի լվացման, պետական ​​մարմինների և կազմակերպությունների վնասին հասցված խարդախության, նաև անձնական տվյալների հետ կապված խախտումների, քրեական գործերով ապացույցների թաքցման և մրցույթներում համաձայնության համար։

 

Send