Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լրագրողներին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 157 անօդաչու թռչող սարք։
«Գիշերը՝ հունիսի 16-ի ժամը 20:00-ից մինչև հունիսի 17-ի ժամը 07:00-ն, ՀՕՊ տագնապի միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Օրյոլի, Սմոլենսկի, Լիպեցկի, Տվերի, Ռյազանի, Ռոստովի, Աստրախանի, Մոսկվայի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի վրայով, ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 157 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)»,- ասվում է հայտարարության մեջ։

Русский