Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել Մերձավանի արտադրամասում

Blog Image

Փետրվարի 22-ին` ժամը 17։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող կահույքի արտադրամասում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին։

Send