Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելի ՊԲ-ն հարվածել է Լիբանանի հարավին, ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի արևմուտքում Իրանի «պրոքսի» դիրքերի վրա

Blog Image

- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հարավում Լիտանի գետի վրայով անցնող կամուրջին։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի արաբական ծառայության խոսնակ Ավիխայ Էդրին զգուշացրել էր Լիբանանի հարավում Լիտանի գետի վրայով անցնող կամուրջների և անցումների վրա առաջիկա հարվածների մասին։ Որպես պատճառ նշվել է «Հըզբոլլահի» կողմից լրացուցիչ ուժերի և զենքի տեղափոխումը կանխելը։ Քաղաքացիական բնակչությանը կոչ է արվել տարհանվել Զահրանի գետից հյուսիս տարածք և չշարժվել հարավ։

- ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի արևմուտքում Իրանի «պրոքսի» դիրքերի վրա։ Իրաքի արևմուտքում Անբար նահանգի Ալ-Քայիմի վրայով ծխի սյուներ են բարձրանում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման է ենթարկվել շիական խմբավորումների կողմից վերահսկվող Շահիդ Հայդեր անցակետը։

Send