Ճապոնիայի հյուսիսում տեղացած առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել, հայտնել է «Associated Press» գործակալությունը։
Ճապոնիայում գրանցված 35 մահվան և հարյուրավոր վիրավորների մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են մաքրել ձյունն իրենց տներից։
AP-ի տվյալներով՝ 12 մահվան դեպք է գրանցվել Նիիգատա պրեֆեկտուրայում, որը բրնձի աճեցման շրջան է հյուսիսային Ճապոնիայում։ Մահացածների թվում էր 50-ամյա մի տղամարդ, որին անգիտակից վիճակում գտել էին Ուոնումա քաղաքում գտնվող իր տան տանիքին։
70-ամյա մեկ այլ տղամարդ նույնպես մահացել է իր տան տանիքից ընկնելուց հետո։

Русский