Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Տարածաշրջան Միջազգային

Ռուբիոն և Բայրամովը քննարկել են նաև Հարավային Կովկասը

Blog Image

Միացյալ Նահանգների պետական քարտուղար և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Պետքարտուղարությունը։

Պաշտոնյաները  քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, բարձր գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։

Ռուբիոն անդրադարձել է նաև Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին:

«Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի առաջ քաշած պատմական խաղաղության գործարքին»,- ասված է ամերիկյան հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանի ԱԳՆ հայտնել է, որ պաշտոնյաները նաև ընդգծել են TRIPP-ի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Send