Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի Կոտայքի բաժանմունք զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի պարսպի մոտ զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի չորս ատրճանակ, 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երեք հրացան, 7,62 մմ տրամաչափի երկու մարտական ինքնաձիգ, «ԱԿՍ» տիպի մարտական ակոսափող հրազեն, 29 փամփուշտ։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Հրազդանի ջրամբարի հարակից տաղավարներում։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
ՆԳՆ ոստիկանություն

Русский