Ջիդդայի «Քինգ Աբդուլլահ Սպորտ Սիթի» մարզադաշտում «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին» ու նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
«Էլ Կլասիկո»-ում 36-րդ րոպեին «Բարսայի» հարձակվող Ռաֆինյան բացեց հաշիվը։ Առաջին գոլին հաջորդեցին ավելացված ժամանակի 5 րոպեում 3 գնդակների։ Բրազիլացի Վինիսիուսը խփեց իր 1-ին գոլը 16 խաղերից հետո, իսկ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին անմիջապես վերականգնեց «Բարսելոնայի» առավելությունը։ «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան կրկին հավասարեցրեց հաշիվը սուլիչից մի քանի վայրկյան առաջ։
Երկրորդ խաղակեսում երկու մարզիչներն էլ՝ Հանսի Ֆլիկը և Խաբի Ալոնսոն, փորձում էին առավելություն ստանալ։ 73-րդ րոպեին Ռաֆինյայի հարվածից հետո գնդակը շեղվեց «Մադրիդի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյից ու հաշիվը դարձրեց 3-2։
Վնասվածքից վերադարձած Կիլիան Մբապեն մտավ խաղադաշտ վերջին 15 րոպեների ընթացքում։ Ավելացված ժամանակում հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ուղիղ կարմիր քարտ ստացավ Մբապեի դեմ կոպիտ խախտման համար։ Չնայած արքայական ակումբի թվային առավելությանը, խաղի հաշիվը չփոխվեց։

Русский