Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպել է Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Խուրրամ Տեշաբաևի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Գ. Քոչարյանն անդրադարձել է ՀՀ և ՈւՀ միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության դրույթների կատարման գործընթացին:
«Կարևորվեց հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Կողմերը ներկայացրեցին իրենց երկրներում արդյունաբերության տարբեր ոլորտների զարգացումը, նախանշեցին ներդրումների և համագործակցության հնարավոր դաշտեր»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխանակել երկուստեք արտահանման և ներմուծման ոլորտում հետաքրքրություն առաջացնող ապրանքների ցուցակներ, ինչպես նաև կազմակերպել Ուզբեկստանի գործարար գնահատող խմբի այցը Հայաստան:
Դեսպանոթյան փոխանցմամբ՝ դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպումներ է ունեցել նաև Ուզբեկստանի թվային տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Օլիմժոն Ումարովի, ինչպես նաև Մշակույթի նախարարի առաջին տեղակալ Ավազխան Թաջիխանովի հետ:

Русский