Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բալահովիտից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել. համայնքապետ

Blog Image

Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր՝ Բալահովիտ գյուղում 10-ից ավելի երեխա տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Նա գրել էր, որ Բալահովիտի ջրատարն այնքան կեղտոտ է, որ այդ տիրող գարշահոտի և մլակների պատճառով գյուղի երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում։

«Ես ամեն ինչ ճշտել եմ․ միայն մի երեխա է հիվանդանոց տեղափոխվել, բայց նրա մոտ ալերգիա է։ Դա էլ տարբեր պատճառներից կարող է լինել ու հստակ ասել, թե դա ջրատարի, փոշու, թե որևէ միջատի կծելու հետևանք է՝ չգիտենք»,- ասաց Բաբայանը։

Send