Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսական ուժերը հարձակվել են Կիեւի վրա

Blog Image

Գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Կիեւի վրա. զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ առնվազն 8-ը, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Ռուսաստանի հարվածի հետևանքով Սոլոմյանսկի շրջանում մասամբ ավերվել են պահեստային շինություններ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել՝ տարածվելով նաև նկուղային հատվածներում։ Հրդեհը մարվել է։ Երեք տուժած հոսպիտալացվել է։

Պոդոլսկի շրջանում ծննդատան մերձակայքում հասցված հարվածի հետևանքով կայանատեղիում չորս ավտոմեքենա է այրվել։ Հրդեհը մարվել է։ Հայտնաբերվել է մեկ զոհվածի մարմին։ Առանձին դեպքով հրդեհ է բռնկվել մեկհարկանի ոչ բնակելի շինությունում. հրդեհը մարվել է։

 Դնեպրովսկի շրջանում վնասվել է եռահարկ վարչական շենք։ Հրդեհը մարվել է։ Հայտնաբերվել է մեկ տուժած։ Մեկ այլ վայրում ավերվել է մասնավոր տուն. հրդեհը մարվել է, մեկ մարդ փրկվել է։ Վնասվել են հարևանությամբ գտնվող երկու տուն։

Send