Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կա. Shamshyan

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում կասկածելի պայթուցիկ կա:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ահազանգով կժամանեին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայողները վնասազերծել են այն, որն իրենից վտանգ չի ներկայացրել: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ այն եղել է անվտանգ, ինքնաշեն նռնակ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ով և ինչ հանգամանքներում է այն տեղադրվել: 

Send