Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և ձերբակալում

Blog Image

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից:

 

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։

Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը։

 

Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը։

Send