Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ-ն զգուշացնում է

Blog Image

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով

 

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունը։

«Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։

 

Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով»,-ասված է հայտարարության մեջ։

Send