Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և նրանցից մեկի ուղևոր՝ 42-ամյա Հրանտ Դ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Opel Zafira»-ի գազի արտահոսքը և պարեկների հետ ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վթարի հետևանքով նշված ճանապարհին առաջացել էր մոտ 5 կմ-անոց խցանում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վարդան Մ.-ն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ է:

Русский