Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Blog Image

Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը և կցանկանար տեսնել երկիրը Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի շարքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

«Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նպաստենք Ադրբեջանի մերձեցմանը այս ինտեգրացիոն միավորման հետ, քանի որ դա, մեր կարծիքով, ավելի կամրապնդի մեր ընդհանուր եվրասիական տարածքում առկա տնտեսական կապերը», - ասել է փոխնախարարը։

Գալուզինի խոսքով՝ նման մերձեցումը «դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկիրը հասանելիություն կստանա ընդհանուր ապրանքների շուկայի առավելություններին և կկարողանա ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում»։

«Մենք կցանկանայինք տեսնել Ադրբեջանին Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի շարքում և կարծում ենք, որ նման քայլը կհարթի ճանապարհը բանկի համար՝ երկրում խոշոր նախագծեր ֆինանսավորելու համար», - նշել է փոխնախարարը։

Send