«Նրանք զգում են, որ պետք է խորհրդանշորեն կուրծք ծեծեն Միացյալ Նահանգների նախագահի առջև, դա շատ դեպքերում պարզապես քաղաքական խաղ է»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը` ԵՄ գործիչների մասին։
«Ինձ դուր է գալիս Թրամփի մեջ այն, որ նա կարծես անտեսում է դա։ Նա պարզապես շարունակում է իր գործերով զբաղվել»,- ասել է Վենսը Newsmax-ին։
- Մարդիկ կարծում են, որ Թրամփը, կամ ես, կամ Ռուբիոն ատում ենք Եվրոպան կամ որևէ խնդիր ունենք Եվրոպայի հետ։ Մենք՝ ոչ։ Մենք սիրում ենք Եվրոպան։ Ինչո՞ւ ենք մենք ուզում, որ Եվրոպան վերահսկի իր սահմանները․ մենք սիրում ենք եվրոպական քաղաքակրթությունը։ Մենք ուզում ենք, որ այն պահպանի իրեն;
- Եվրոպան ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցներից մեկն է աշխարհում, մենք կիսում ենք ընդհանուր քաղաքակրթական ժառանգություն;
- Ինչո՞ւ ենք մենք մտահոգվում ՆԱՏՕ-ով․ մենք ուզում ենք, որ Եվրոպան կարողանա պաշտպանվել, եթե, Աստված մի արասցե, նրանց վրա հարձակվեն։ Մենք այնքան ենք սիրում Եվրոպան, որ պահանջում ենք, որ անեն այն, ինչ իրենց ղեկավարությունը հրաժարվում է անել, այսինքն՝ հոգ տանել իրենց մասին և ավելի խելացի լինել;
- Ի՞նչն է Ռուսաստանին կամ Չինաստանին խանգարում ներխուժել Գրենլանդիա։ Դա Դանիայի ո՞ւժն է։ Որքան էլ որ ես սիրում եմ Դանիան, ոչ, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժն է։ Այսպիսով, այն փաստը, որ մենք անուղղակիորեն պաշտպանում ենք այն, նշանակում է, որ մենք պետք է կիսենք դրա բարգավաճումը;
- Եթե որևէ օտարերկրյա երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ, մեր ամբողջ հրթիռային պաշտպանության համակարգը կարող է անկայունանալ։ Եթե դուք չեք վերահսկում Արկտիկան, դա նշանակում է, որ ամերիկացիները պակաս անվտանգ են։ Եվ այդ պատճառով մենք ունենք այս անուղղակի պաշտպանությունը Գրենլանդիայի նկատմամբ։ Աբսուրդ է, որ մարդկանց այդքան երկար ժամանակ է պահանջվել այդ ակնհայտ փաստը գիտակցելու համար։
- Թրամփը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ լինի, բայց նա ցանկանում է, որ այն լինի ինքնաբավ։ Նա չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն լինի ամերիկյան անվտանգության հովանոց, որտեղ մեր զորքերը պետք է գնան այնտեղ՝ Եվրոպան պաշտպանելու համար կռվել։ Նա ցանկանում է, որ Եվրոպան լինի ինքնաբավ, և ես կարծում եմ, որ դա ճիշտ մոդելն է։
- Դուք չեք կարող գոյատևել որպես բնակչություն, եթե իրականացնում եք երրորդ աշխարհի զանգվածային միգրացիա, որը անկայունացնում է ձեր սեփական երկիրն ու դարձնում այն պակաս անվտանգ։ Եթե Եվրոպան փլուզվի, դա վատ կլինի Ամերիկայի համար։ Այսպիսով, մենք հոգ ենք տանելու մեր սեփական երկրի մասին, պաշտպանելու ենք մեր սեփական սահմաններն ու խրախուսելու ենք մեր եվրոպացի ընկերներին անել նույնը։
- Մենք պարզապես ուզում ենք համոզվել, որ ունենք տարբերակներ։ Մենք տարածաշրջանում ունենք մեծ թվով ուժեր։ Մենք ունենք մարդիկ, որոնք կարող են վտանգի տակ լինել։ Կարծում եմ՝ Թրամփը պարզապես ուզում էր համոզվել, որ եթե, Աստված չանի, իրանցիները ինչ-որ շատ հիմար բան անեն, մենք ունենանք արձագանքելու համար անհրաժեշտ ռեսուրսները: | Վենսը Իրանի մոտ ԱՄՆ ռազմական ներկայության մասին։

Русский