Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ֆրանսիան, Իսպանիան հաղթեցին, Իրանը նորից ոչ-ոքի խաղաց․ տեղի ունեցան Աշխարհի առաջնության հերթական հանդիպումները

Blog Image

Գիշերը և առավոտյան տեղի ունեցան ՖԻՖԱ Աշխարհի առաջնության հերթական հանդիպումները։

Ֆրանսիան  4-1 հաշվով պարտության մատնեց Նորվեգիային I խմբի վերջին խաղում։ «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն խփեց Աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկներից մեկը 1954 թվականից ի վեր՝ գնդակի հեղինակ դառնալով 7-րդ, 20-րդ և 32-րդ րոպեներին, իսկ հավաքականի ավագ Կիլիան Մբապպեն 2 գոլային փոխանցում կատարեց։ Եւս մեկ գոլ ՊՍԺ-ի հարձակվող Դեզիրե Դուեն խփեց։ Տելյո Օսգորդը խփեց Նորվեգիայի միակ գոլը։

Սենեգալը ջախջախեց Իրաքին 5-0 հաշվով։ Գոլերը խփեցին Հաբիբ Դիարան, Իսմայիլա Սարը, Պապե Գուեյեն (երկու գոլ) և Իլիման Նդիայեն։

Կաբո Վերդեն ոչ-ոքի՝ 0-0 հաշվով խաղաց Սաուդյան Արաբիայի հետ և իր պատմության մեջ առաջին անգամ անցավ ԱԱ փլեյ-օֆֆ փուլ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը խմբում։

Իսպանիան նվազագույն  1-0 հաշվով հաղթեց Ուրուգվային։ Ալեքս Բաենան խփեց հաղթական գոլը։ Եվրոպայի գործող չեմպիոնները H խմբում զբաղեցրին առաջին տեղը՝ 7 միավորով, իսկ լատինամերիկյան թիմը դուրս մնաց Մունդիալից։

Իրանը ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Եգիպտոսի դեմ՝ մրցաշարում գրանցելով իր 3-րդ անընդմեջ ոչ-ոքին։ Գոլերը խփեցին Ռամին Ռեզայանը և Մահմուդ Սաբերը։ Եգիպտոսը խմբային փուլում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Իրանը՝ երրորդը։

Բելգիան  5-1 հաշվով հաղթեց Նոր Զելանդիային և առաջին տեղի կարգավիճակով անցնելով փլեյ-օֆֆ փուլ։ Լեանդրո Տրոսարդը երկու գոլ խփեց։ Կեւին Դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սալեմեկերսը նույնպես գոլեր խփեցին։ Նոր Զելանդիայի միակ գոլը խփեց Էլիջա Զաստը։

Send