Նոյեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի «Շուկայի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Ասատրյանին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ վթարի վայրից դիմել է փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Русский