Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Տպավորություն է, թե մենք անապատն ենք ջրում»․ Ուկրաինայի ֆինանսական օգնության նոր հայցը Բրյուսելում սառը ընդունելության է արժանանում

Blog Image

Եվրոպական միությունը Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը համեմատել է անապատը ջրելու հետ, հայտնել է «Le Monde»-ը։

Սեպտեմբերի 29-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ուկրաինային աջակցող հիմնական դոնորների և ուկրաինական պատվիրակության հանդիպումը, որին մասնակցել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։ Հանդիպման նպատակն է եղել գնահատել Կիեւի կարիքները, որը հավելյալ ֆինանսավորում է հայցում չնայած նախատեսված աջակցությանը։

«Le Monde»-ն ընդգծել է, որ օգոստոսի 24-ին Կիեւում «Կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անակնկալի է բերել գործընկերներին՝ հայտարարելով բյուջեում 27 միլիարդ դոլարի պակասուրդի մասին։

Բրյուսելում Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ Կիեւը «գտել է այդ գումարը կրճատելու ուղիներ», սակայն երկիրը դեռ պետք է մոտ 69 միլիարդ եվրո հայթայթի 2027 թվականի համար։ «Տպավորություն է, թե մենք անապատն ենք ջրում»,- «Le Monde»-ին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։

Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի կողմից հավելյալ ֆինանսավորման հայցը ներկայացվում է «քաղաքական առումով զգայուն պահի», քանի որ ԵՄ-ն կենտրոնացած է իր բազմամյա բյուջեի շուրջ բանակցությունների վրա։ Թեև բյուջեն ներառում է Ուկրաինային ուղղված 100 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ՝ նախատեսված 2028–2034 թվականների համար, Գերմանիան և նրա դաշնակիցները ցանկանում են կրճատել այդ ցուցանիշը։ Իրավիճակի վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ 2027 թվականին միության անդամ երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Իտալիայում, նախատեսված են ընտրություններ, որոնց ընթացքում, ինչպես հայտնում է «Le Monde»-ը, Ուկրաինայի ֆինանսավորման հարցը «հատկապես զգայուն է»։

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկրի արտաքին ֆինանսավորման կարիքները 2026–2029 թվականների համար գնահատում է մոտ 146 Եվրոպական միությունն ավելի վաղ համաձայնեցրել էր 90 միլիարդ եվրոյի վարկ, որից 60 միլիարդը նախատեսված է պաշտպանական ծախսերի, իսկ 30 միլիարդը՝ բյուջետային և տնտեսական աջակցության համար։

Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ մինչև 2029 թվականն Ուկրաինան կբախվի մինչև 54 միլիարդ դոլարի ֆինանսավորման պակասուրդի։

Send