Իրան արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպմանը կմասնակցի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպմանը կքննարկվեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը վերջ դնելու բանակցությունների ներկայիս վիճակը, գրել են ԶԼՄ-ները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Պուտինի և Արաղչիի հանդիպումը նախատեսված է երկուշաբթի։

Русский