Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփի ռազմական նախագծերը վտանգի տակ են դեմոկրատների հաղթանակից հետո․ Axios

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական նախագծերը կարող են ֆինանսավորման դժվարությունների հանդիպել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո. այս մասին հաղորդել է Axios-ը՝ հղում անելով «TD Cowen Washington Research Group»-ի վերլուծաբաններին։

«Կրճատման ենթակա» նախաձեռնությունների շարքում են «Ոսկե գմբեթը» և «Ոսկե նավատորմը»։ «Թրամփի ապրանքանիշով նախագծերը մեռած են», - նշվում է հոդվածում։

Դեմոկրատների հաղթանակից հետո 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեի հաստատման հեռանկարները այժմ քիչ հավանական են։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ամերիկացիները ընտրել էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և Սենատի 35 ներկայացուցիչներին։ Քվեարկությունից առաջ հանրապետականները նեղ մեծամասնություն էին կազմում ստորին պալատում՝ 218 տեղ դեմոկրատների 214-ի դիմաց։

Նոյեմբերի 5-ի առավոտյան դրությամբ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում զբաղեցնում էին 240 տեղ, իսկ հանրապետականները՝ 147։ Վերին մարմնում կլինեն 54 դեմոկրատ սենատոր և 44 հանրապետական։ 2026 թվականի ընտրություններում նահանգապետի պաշտոնում հաղթեցին 28 դեմոկրատներ՝ 20 հանրապետականների համեմատ։

Send