Թուրքիայում առանցքային ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս և 20 օր ազատարզկման:
Որոշումը կայացվել է Մերսինի 3-րդ աստիճանի քրեական դատարանում: 2 տարի առաջ հարուցված գործի շրջանակներում Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ չի զղջում իր ասածների համար:
Քըլըչդարօղլուն որպես նախագահի թեկնածու մասնակցել էր 2023-ի մայիսին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններին, հետագայում՝ հեռացել կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Русский