Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14-19.09.2026թ.)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
 

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 
Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 18-19-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        36.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա                6.6°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       21.2°C

Send