Մոսկվայի օդանավակայաններում ուշացել է ավելի քան 100 ժամանող և մեկնող չվերթ, հայտնել է «Մաշ» տելեգրամյան ալիքը։
Տրանսպորտային խափանումների պատճառը վատ եղանակն է։ Միայն «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել է 20 ելքային և 86 ժամանող չվերթ։ Կալինինգրադ, Ուֆա, Սոչի, Վոլգոգրադ, Աստրախան, Կրասնոյարսկ, Սամարա և Միներալնիե Վոդի չվերթներ պլանավորող ուղևորները, հնարավոր է, Նոր տարին օդանավակայանում անցկացնեն։
Ուշացումներ են գրանցվել նաև «Վնուկովոյում» և «Դոմոդեդովոյում»։ «Վնուկովոյում» հետաձգվել է 44 չվերթ, իսկ «Դոմոդեդովոյում»՝ չորս։ «Դոմոդեդովոյում» չեղարկվել են նաև դեպի Երևան, Սոչի և Կուլյաբ չվերթներ։

Русский