Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վրաստանի ՆԳ նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ

Blog Image

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հունիսի 30-ին, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Տեղեկությունը ՀՀ ՆԳՆ-ից են հայտնում։

Send