Վլադիմիր Պուտինը Կրեմլում հյուրընկալել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային։
«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված Ձեր ջանքերին, և ուզում եմ շնորհավորել Ձեզ այն փաստի համար, որ այս գործընթացը թափ է հավաքումչ,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան միշտ պաշտպանել է Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Դուք գիտեք դրա մասին, և մենք աջակցում ենք Ձեր բոլոր ջանքերին այս ուղղությամբ։ Հուսով եմ, որ Եփրատի տարածաշրջանի ինտեգրումը, անկասկած, կարևոր քայլ է այս ուղղությամբ և կնպաստի Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնմանը ընդհանուր առմամբ»,- նշել է Պուտինը։
«Մենք շնորհավորում ենք Ձեզ այս կապակցությամբ։ Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնելու համար։ Բարի գալուստ, պարոն նախագահ»,- ասել է ՌԴ ղեկավարը։
«Օդանավակայանից վերադառնալիս Կրեմլ տանող ճանապարհին մեծ քանակությամբ ձյուն տեսա, ուստի հիշեցի անցյալի պատմությունը։ Հիշեցի, թե քանի ռազմական արշավներով են որոշ խմբեր փորձել հասնել Մոսկվա, ապա ինչպես են ձախողվել ռուս զինվորների քաջության շնորհիվ, և ինչպես է բնությունը նույնպես օգնել ձեզ պաշտպանել այս օրհնյալ հողը։ Ուստի մենք միշտ Աստծուց ենք խնդրում դրա անվտանգությունը»,- ասել է Սիրիայի նախագահը։

Русский