Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել էր, Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։

Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել է ՔԿԾ պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը, որը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ որդին է։ Ազատել է նաեւ «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին, որը համակարգի հնաբնակներից է համարվում: Սկզբում նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակեցին, իսկ օրերս ազատել են աշխատանքից։ Մեր աղբյուրներն ասում են, որ Ղազարյանը դիմել է դատարան՝ վիճարկելով պետի որոշումը։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», մեր աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով, քանի որ Փաշինյանը բացակայում է երկրից եւ չի կարող մասնակցել վարչության նիստերին։

Գրեթե անհավանական են համարում, որ վարչությունը հօգուտ Հայկի որոշում կկայացնի, քանի որ ՔՊ վերահսկող հանձնաժողովն արդեն Հայկի «դատավճիռը» կայացրել է եւ կուսակցությունից հեռացելու առաջարկով դիմել է վարչություն։ Ըստ ՔՊ կանոնադրության, նախ վերահսկող հանձնաժողովն է քննում գործերը, եթե համարում է, որ արժանի է հեռացման, ապա վարչության որոշումը, կարելի է ասել, մեխանիկական է լինում։

Send