Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան

Blog Image

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել 2026 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։

Նրա խոսքով, կողմերը մտադիր են ինստիտուցիոնալացնել գործընկերությունը եւ զգալիորեն ընդլայնել համագործակցությունը գործառնական ճանապարհային քարտեզի հիման վրա: Նա ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և այսօր հասել են հասունության փուլին, իսկ առաջնորդների փոխադարձ վստահությունը նրանց գլխավոր կապիտալն է:

Դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և տարանցիկ ներուժի զարգացումը՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու բարիդրացիությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային պայմաններն են:

Send