Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են երիտասարդները նախապատրաստվում Ծաղկազարդի հրաշազարդ տոնին.
«Լուսագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները նախապատրաստվում են Ծաղկազարդի հրաշազարդ տոնին»,- նշում են թեմից։
Հիշեցնենք՝ Ծաղկազարդը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնելու է մարտի 29-ին։ Արագածոտնի թեմական եկեղեցիներում այդ օրը կմատուցվեն Սուրբ Պատարագներ, կկատարվի մանուկների օրհնության կարգ։

Русский