Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հրամայել են Իսրայելի պաշտպանության բանակին հարվածել Բեյրութի հարավային արվարձաններում «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին, գրել են ԶԼՄ-ները։
«Ի պատասխան Լիբանանում «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից հրադադարի բազմակի խախտումների և մեր քաղաքների ու քաղաքացիների վրա հարձակումների, վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են Իսրայելի պաշտպանության բանակին հարվածել Բեյրութի Դահիա թաղամասում տեղակայված ահաբեկչական թիրախներին», - ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։

Русский