Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն:
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, նշելով.
Տեր հայրն անդրադառնալով օրվա խորհրդին նշեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան է բերել Հովհաննես Մկրտիչի մասունքները, որոնց վրա կառուցվել են Մշո Սուրբ Կարապետի վանքը, Արցախում գտնվող Գանձասարի վանքը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննեսը, Օհանավանի Սուրբ Հովհաննավանքը և այլ եկեղեցիներ։
Այսօր ցավալի իրավիճակ ունենք` Մշո Սուրբ Կարապետը կիսաավերված վիճակում է։ Արցախի մեր Գանձասարի վանքը ադրբեջանական գերության մեջ է։ Ցավոք սրտի, նրանց կողքին նաև ունենք այսօր գերության մեջ գտնվող Օհանավանի Հովհաննավանք եկեղեցին, որտեղ վերջին շրջանում օրինական պատարագներ չեն մատուցվում։

Русский