Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եթե ​Զելենսկին չվերականգնի Սլովակիա նավթի մատակարարումը, Կիեւին արտակարգ էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Ֆիցո

Blog Image

Եթե ​​Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չվերականգնի Սլովակիա նավթի մատակարարումը մինչև փետրվարի 23-ը, Կիեւին արտակարգ էլեկտրամատակարարումը կդադարեցվի, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր Facebook-ի էջում։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ նույն օրը կխնդրի համապատասխան սլովակյան ընկերություններին դադարեցնել մատակարարումները։

Փետրվարի 13-ին հաղորդվել էր, որ Ուկրաինայի տարածքով նավթի տարանցիկ փոխադրումն ապահովող «Ուկրտրանսնաֆտա»-ն տեխնիկապես պատրաստ է վերսկսել նավթի մղումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա, սակայն ընկերության ղեկավարությունը թույլ չի տալիս վերսկսել մատակարարումները։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Ուկրաինան արգելափակել է ռուսական նավթի մատակարարումը իր երկիր «Դրուժբա» խողովակաշարով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Հունգարիայի կառավարության համար դժվարություններ ստեղծելու նպատակով։

Send