Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Իմ ընտանիքը կործանել եք դո′ւք էլ, ձեր իրավապահ համակարգն էլ». արտաշատցի կինը` Նիկոլ Փաշինյանին

Blog Image

Այսօր ՔՊ–ականների հետ Արարատի մարզ այցելած Փաշինյանին տարեց կինը բողոքեց, որ դեռ ամիսներ առաջ էր դիմել Կառավարության ղեկավարին, սակայն, «սայլը տեղից չէր շարժվել»։

«Պարոն Փաշինյան, 40-ից 50 հոգի անձ հարձակվել է տանս վրա, խմած, հարբած, տարբեր բաներ օգտագործած, նախապես զինված ու այսքանից հետո իմ որդին է նստած։ Ո՞ւմ դիմեմ, նամակ գրե՞մ ռուսաց թագավորին։ Իմ տղան պաշտպանվել է, պաշտպանել է իր չորս անչափահաս երեխաներին»,– ասել է կինը։

«Ես ամբողջ օրը ահաբեկվում եմ: Քննիչն ասաց` տիկին Արմենուհի, եթե իրենք ինձ են ահաբեկում, ես պատկերացնում եմ` ձեզ ինչպես են ահաբեկում: Ձեր փաստաբանները մարդասպանամետ են, մանկասպանապետ են... Ես սպասելու եմ ձեր պատասխաններին, պարոն Փաշինյան: Հիշո՞ւմ եք իմ թոռան նկարը, ձեզ հետ նկարված: Էնքան շատ էինք ձեզ հավատում... Ո՞րն է ձեր ապագան, հիմա՞ն, երբ իմ ընտանիքը կործանել եք դո′ւք էլ, ձեր իրավապահ համակարգն էլ»:

Ի պատասխան Փաշինյանը կցկտուր ասում է. «Պետք ա գնանք... Դրա համար դատարան կա»:
 

Send