Օգոստոսին 8670 ուկրաինական անօդաչու թռչող սարք է թռչել դեպի Մոսկվա։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մեկ ամսվա ընթացքում հազարավոր հարձակումների փորձեր են կատարել մայրաքաղաքի վրա։ «Օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 8:30-ից [Երևանի ժամանակով 9:30] մինչև սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 8:30-ը [Երևանի ժամանակով 9:30] 8670 անօդաչու թռչող սարք է թռչել դեպի Մոսկվայի տարածաշրջան», - նշել է Սոբյանինը։
Ըստ նրա՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր ուղղությունների վրա։ Եվս 795 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել մայրաքաղաքին մոտենալիս անմիջապես։

Русский