UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նվաճել է «Real American Freestyle» (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հայ մարտիկը 10-0 հաշվով հաղթել է ամերիկացի Դիլոն Դենիսին հենց առաջին ռաունդում։
RAF 14 մրցաշարում այս հաղթանակի շնորհիվ Ծառուկյանն արժանացել է կազմակերպության չեմպիոնական գոտուն։ Այժմ հայ մարզիկը RAF-ի գոտեմարտերում ունի 7 հաղթանակ ու 1 պարտություն, որը կրել էր Քոլբի Քովինգթոնից։

Русский