Ճապոնիան 50 տարվա ընթացքում առաջին անգամ զենք կմատակարարի հարևան երկրներին։ Կառավարությունը փոփոխություններ է կատարել համապատասխան կանոնակարգերում։
«Մեր երկրում և տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է խթանել զենքի արտահանումը և բարձրացնել դաշնակից երկրների պաշտպանական կարողությունները», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Նա նշել է, որ որոշումը կայացվել է Ճապոնիայի սեփական անվտանգությունն ապահովելու համար։
Քաղաքականության մեծ փոփոխության շրջանակներում Տոկիոն այժմ վերացրել է ռազմական տեխնիկայի արտահանման սահմանափակումները՝ ոչ մահացու զենքի հինգ կատեգորիաներով, ինչը հիմք է հանդիսացել լետալ զենքի արտահանման համար։ Սկզբնապես, դեռևս 1967 թվականին, Ճապոնիայի այն ժամանկվա վարչապետ Էյսակու Սատոն սահմանել էր «զենքի արտահանման երեք սկզբունքները», որոնք արգելում էին զենքի վաճառքը միայն կոմունիստական երկրներին։ Տասը տարի անց՝ 1976 թվականին, Ճապոնիայի վարչապետ Մուցուկո Միկին, որը առաջ էր քաշել խաղաղության քաղաքականություն, հաստատել էր զենքի բոլոր տեսակների արտահանման արգելքը։

Русский