Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է կարկուտ, գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09-14.06.2026թ.)

   

Երևան քաղաքում՝
Հունիսի 9-ի երեկոյան, 10-14-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Հունիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ի ցերեկը և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        35.0°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               6.4°C (1962թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       21.1°C

Send