Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը․ Լեբեդեւ

Blog Image

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը, թեև Երևանը փաստացի կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ այս մասին կոլեկտիվ անվտանգությանը նվիրված միջազգային ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

«Ոչ։ Վարչապետն անձամբ, ինչպես նաև շատ ուրիշներ, ինձ ասել են, որ իրենք շարունակում են մնալ ԱՊՀ-ի կազմում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել, որը կվկայեր կազմակերպությունից դուրս գալու նրանց մտադրության մասին», - ասել է Լեբեդեւը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ցանկություն է հայտնել դուրս գալ ԱՊՀ-ից։

 

Send