Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները

Blog Image

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։

Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 (Արտաշատ, Աբովյան գյուղ) տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը 809 է, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այստեղ ձայները բաշխվել էին հետևյալ կերպ.
Ուժեղ Հայաստան -71
ԲՀԿ– 9
ՔՊ– 602
Հայաստան- 67

«Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության  օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն»,- հայտնել է կառույցը։

Send